Պատահար «Զվարթնոց» օդանավակայանում (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 5, 2012 16:25
Օգոստոսի 4-ին, ժամը 10.55-ին,  ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում   հաղորդում է ստացվել, որ օդանավակայանում ավտովթար է տեղի ունեցել:
Պարզվել է, որ  «Զվարթնոց» օդանավակայանի 2-րդ հարկում գտնվող մեկնման սրահ տանող ճանապարհին   «LEXUS GS 450 G»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի մասից և բախվելով աջ ճամփեզրի ճաղավանդակին` ընկել է 1-ին հարկի ճանապարհին:
 Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
 Ավտոմեքենայի զննությամբ` սրահից հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տիպի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 8 փամփուշտով, իսկ բեռնախցիկից` «BENNELLI ARMI» տիպի հրացան` լիցքավորված 4 փամփուշտով:
 Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 2223 անգամ:
Print Friendly

Leave a Reply