«Արարատը» հրաժարվեց պայքարից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 17, 2010 14:37

Ավարտվեց Ֆուտբոլի Հայաստանի  գավաթի խաղարկությանը մասնակցելու  հայտերի ներկայացման  ժամկետը: Երևանի «Արարատը» պաշտոնական գրությամբ հրաժարվել է մասնակցել գավաթի խաղարկությանը:

«Արարատը», որը նախորդ մրցաշրջանում  դուրս էր մնացել բարձրագույն խմբից,  այս տարի խաղալու է առաջին խմբում:

Թիմը  մարտի 13-ին և 17-ին պետք  մրցեր  Դիլիջանի «Իմպուլսի» հետ: Փաստորեն, վերջինս առանց հանդիպումներ անցկացնելու դուրս է եկել 1/4 եզրափակիչ:

Գավաթի խաղարկությանը «Արարատի» հրաժարվելու պատճառն այն է, որ թիմն  ամբողջովին կազմալուծվել է: Ներկայումս հարցական  է, թե ինչպիս է  այն  մասնակցելու առաջին խմբի առաջնությանը:

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply