Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 5, 2012 13:30

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 6-7-ը սպասվում է  առանց տեղումների եղանակ, 8-ին հյուսիսային շրջաններում, 9-10-ը շրջանների մեծ մասում  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևելյան 3-8 մ/վրկ,  ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 6-7-ին աստիճանաբար կբարձրանա 3-4, 8-10-ը նույնքան կնվազի:

 

 

Երևանում`

  Սեպտեմբերի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-10-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է  քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

 

 

Երևան քաղաքի սեպտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ

·         Օդի առավելագույն ջերմաստիճան   36.2 0C (1975թ.)

·         Օդի նվազագույն ջերմաստիճան      6.6 0C (1906թ.)

·         Օդի միջին օրական ջերմաստիճան   22.70C

Դիտվել է 2032 անգամ:
Print Friendly

Leave a Reply