Ասադի կողմնակիցները կոտրել են «Ալ-Ջազիրայի» կայքերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 5, 2012 12:21

Հաքերները կոտրել են արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի կայքը: Ենթադրվում է, որ նրանք Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներն են:  Իրեն «առ-Ռաշիդուն» ( «ուղղափառ»)անվանող խումբը   կարողացել է կոտրել կայքի արաբերեն և անգլերեն տարբերակներն  ու թողնել հաղորդագրություն.
«Սա պատասխան է Սիրիայի ժողովրդի և կառավարության հանդեպ ձեր թշնամական վերաբերմունքի, հատկապես  ահաբեկիչներին սատարելու և սուտ լուրեր տարածելու  համար: Ձեր կայքը կոտրված է, ահա պատասխանը»,-ասվում է հաքերական խմբի հայտարարության մեջ:

Այդ նույն ժամանակ, ինչպես հաղորդում է բրիտանական The Guardian թերթը, փորձագետներն  առաջին անգամ են լսում «առ-Ռաշիդուն» հաքերական խմբի մասին: Նախորդ նմանատիպ հարձակումների համար պատասխանատվությունը ստանձնել  էր Սիրիական էլեկտրոնային բանակը, հայտնել է Սաուդյան  Արաբիայի թղթակից Ահմեդ ալ-Օմանը:

Վաշինգտոնյան մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի աշխատակից Ահարոն Զելինը կարծում է , որ հաքերները ցանկանում էին միայն ուշադրություն գրավել և դժվար է ապացուցել , որ նրանք սիրիական կառավարամետ «Շաբախ» խմբավորման մաս են կազմում:

Հիշեցնենք, որ այս տարի «Ալ-Ջազիրայի» մի շարք աշխատակիցներ ազատվեցին աշխատանքից`  մեղադրելով հեռուստաընկերությանը սիրիական ռեժիմի նկատմամբ ոչ օբյեկտիվ վերաբերմունքի մեջ: Քննադատները մեղադրում են հեռուստաալիքին, որը ֆինանսավորվում է Քաթարի կողմից, իր  ն հովանավորի արտաքին քաղաքական նպատակները իրագործելու մեջ:

«Վերջին տարին «Ալ-Ջազիրան»դարձել է ավելի ֆանատ և կողմնակալ իր լուսաբանումների և չլուսաբանումների մեջ: Նրանք չեն լուսաբանում այն դեպքերը, որոնք չեն համընկնում Քաթարի արտաքին քաղաքական կուրսի հետ»,-ստիպված էր խոստովանել Զելինը: Սակայն հեռուստաալիքի ղեկավարությունը պնդում է , որ կախված չէ պետական հսկողությունից, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply