Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն Հայաստանն իր մրցունակությամբ 82-րդն է աշխարհի 144 երկրների մեջ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 5, 2012 13:59Համաշխարհային մրցունակության զեկույցը իր վերլուծություններն ամփոփում և համեմատվող երկրներին դասակարգում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով: Վերջինս մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից: ՀԱՄ ցուցիչը, հաշվարկվելով մրցունակության 12 հենասյուների հիման վրա, երկրների մրցունակության ամփոփ գնահատական է տալիս:
Վարկանիշերի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ և ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները: Ընկերությունների ղեկավարների հարցումը տարեկան կտրվածքով իրականացվում է ՄՀԶ-ում ներառված երկրներում` ՀՏՖ-ի և Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր կազմակերպությունների կողմից:
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը` որպես ՀՏՖ Համաշխարհային մրցունակության և արտադրողականության կենտրոնի գործընկեր Հայաստանում, ներկայացնում է «Համաշխարհային մրցունակության զեկույց 2012/13»-ի հիմնական արդյունքները:
2012/13 զեկույցի արդյունքներով Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Սինգապուրը, Ֆինլանդիան, Շվեդիան և Նիդերլանդները:
ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում նախորդ տարվա համեմատ հետընթաց է գրանցել Ռուսաստանը: Ղազախստանը, Հայաստանը, Ուկրաինան և Ադրբեջանը առավելագույնն են բարելավել իրենց դիրքերը:
|
ՀԱՄ 2012–13 |
ՀԱՄ 2011–12 |
Փոփոխություն |
|||||||
| ԱՊՀ երկրներ | |||||||||
|
Տեղ |
Տեղ |
||||||||
| Ադրբեջան |
46 |
55 |
+9 |
||||||
| Ղազախստան |
51 |
72 |
+21 |
||||||
| Ռուսաստան |
67 |
66 |
-1 |
||||||
| Ուկրաինա |
73 |
82 |
+9 |
||||||
| Վրաստան |
77 |
88 |
+11 |
||||||
| Հայաստան |
82 |
92 |
+10 |
||||||
| Մոլդովա |
87 |
93 |
+6 |
||||||
| Տաջիկստան |
100 |
105 |
+5 |
||||||
| Ղրղզստան |
127 |
126 |
-1 |
||||||
2012-2013թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցում (ՄՀԶ) Հայաստանը 144 երկրների մեջ գրավում է 82-րդ տեղը` դիրքը բարելավելով 10 տեղով: Դա պայմանավորված է մրցունակության ցուցչի հենասյուների մեծ մասի բարելավումներով: Էական առաջընթաց է գրանցվել մակրոտնտեսական միջավայրի կայունության և ապրանքային շուկաների արդյունավետության հենասյուներով: Հայաստանի ցուցանիշերը բարելավվել են նաև հաստատությունների, բարձրագույն կրթության և վերապատրաստման, աշխատուժի և ֆինանսական շուկայի ոլորտներում:
Հայաստանը փոքր-ինչ հետընթաց է գրանցել ենթակառուցվածքների և տեխնոլոգիական պատրաստվածության առումով:
Հայաստանի մրցունակության հենասյուների փոփոխությունները
|
ՀԱՄ 2012-13 տեղ |
ՀԱՄ 2011-12 տեղ |
||||||||
| ՀԱՄ հենասյուները |
Փոփոխություն |
||||||||
|
144 երկրների շարքում |
142 երկրների շարքում |
||||||||
| Ինստիտուտներ |
71 |
83 |
+12 |
||||||
| Ենթակառուցվածքներ |
80 |
77 |
-3 |
||||||
| Մակրոտնտեսական |
83 |
114 |
+31 |
||||||
| միջավայր/կայունություն | |||||||||
| Առողջապահություն և տարրական |
80 |
94 |
+14 |
||||||
| կրթություն | |||||||||
| Բարձրագույն կրթություն և |
70 |
76 |
+6 |
||||||
| վերապատրաստում | |||||||||
| Ապրանքների շուկայի |
72 |
108 |
+36 |
||||||
| արդյունավետություն | |||||||||
| Աշխատուժի շուկայի |
30 |
34 |
+4 |
||||||
| արդյունավետություն | |||||||||
| Ֆինանսական շուկայի |
78 |
95 |
+17 |
||||||
| զարգացվածություն | |||||||||
| Տեխնոլոգիական |
92 |
88 |
-4 |
||||||
| պատրաստվածություն | |||||||||
| Շուկայի չափ |
115 |
115 |
0 |
||||||
| Գործարարության |
92 |
107 |
+15 |
||||||
| կատարելագործվածություն | |||||||||
| Նորարարություն |
105 |
112 |
+7 |
||||||
Հայաստանի հիմնական մրցակցային առավելություններն են աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու գործելակերպը, նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ գործընթացների պարզությունը, ինչպես նաև մալարիայի, հանցագործությունների և ահաբեկչության՝ բիզնեսի վրա ազդեցության ցածր մակարդակը, պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկությունը, բիզնեսի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված պետական ծառայությունները, ինչպես նաև վարձատրության և արտադրողականության կապի ցուցանիշները:
Ամենաէական թերությունների շարքին են դասվել մրցակցային այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են մրցակցության դաշտի հետ կապված խնդիրները, բիզնես կրթության որակը, մաքսային գործընթացների բեռը, շուկայի չափը, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն կապը, գիտահետազոտական հաստատությունների որակը և այլն:
| Հայաստանի մրցունակության առավելություններն ու թերությունները | |||||||||
| Ուշագրավ առավելություններ |
Տեղ |
Ուշագրավ թերություններ |
Տեղ |
||||||
| Մալարիայի ազդեցությունը |
1 |
Տեղական մրցակցության ուժգնությունը |
130 |
||||||
| գործարարության վրա | |||||||||
| Մալարիայի դեպքերի քանակը |
1 |
Բիզնես կրթություն որակ |
127 |
||||||
| Նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ |
8 |
Մաքսային գործընթացների բեռը |
127 |
||||||
| գործընթացների քանակը | |||||||||
| Ահաբեկչության հետևանքով |
8 |
Արտասահմանյան շուկաների ինդեքս |
123 |
||||||
| գործարարության ծախսերը | |||||||||
| Աշխատանքի ընդունելու և աշխատանքից | Բուհ-արդյունաբերություն | ||||||||
|
10 |
համագործակցությունը հետազոտությունների և |
122 |
|||||||
| ազատելու գործելակերպը | |||||||||
| մշակումների բնագավառում | |||||||||
| ՁԻԱՀ-ի տարածվածությունը |
12 |
Հակամենաշնորհային քաղաքականության |
116 |
||||||
| արդյունավետությունը | |||||||||
| Հանցագործությունների և բռնության |
13 |
Ֆինանսավորում տեղական կապիտալի շուկայի |
115 |
||||||
| հետևանքով գործարարության ծախսերը | միջոցով | ||||||||
| Պետական քաղաքականության մշակման |
16 |
Գիտահետազոտական հաստատությունների |
111 |
||||||
| գործընթացի թափանցիկություն | որակ | ||||||||
| Աշխատավարձի սահմանման |
21 |
Ընկերությունների՝ հետազոտությունների և |
111 |
||||||
| ճկունություն | մշակումների վրա կատարվող ծախսեր | ||||||||
| Բիզնեսի գործունեության | |||||||||
| արդյունավետության բարձրացմանն |
31 |
Դատական համակարգի անկախություն |
110 |
||||||
| ուղղված պետական ծառայություններ | |||||||||
| Վարձատրության և |
31 |
Կորպորատիվ խորհուրդների |
110 |
||||||
| արտադրողականության կապը | արդյունավետություն | ||||||||
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն







Facebook
Tweet This
Email This Post
