Ավստրալիայում 2 տարեկան երեխան գազանանոցի պահակ է նշանակվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 5, 2012 11:53
Վայրի բնության պարկի տիրոջ 2 տարեկան երեխան փորձագետներին ապշեցրել է սողունների հետ շփվելու իր ունակություններով:
2 տարեկան Չարլի Պարկերը, որը մեծացել է ավստրալական Վիկտորիա նահանգում գտնվող Ballarat Wildlife Park տարածքում, դարձել է Ավստրալիայի պատմության ամենաերիտասարդ «անտառապահը»:
Հոր խոսքով, իրենց մասնագիտությունը սերնդեսերունդ է փոխանցվում:
«Երբ Չարլին լույս աշխարհ եկավ, ես կասկածի նշույլ անգամ չունեի, որ նա իսկական եգեր է դառնալու: Նա անգամ քայլել չգիտեր, երբ ես նրան ծանոթացրի իմ լավագույն ընկերների` օձերի հետ»:
Ծնողները պատմում եմ, որ փոքրիկը խանձարուրից է շփվում կենդանիների հետ: Ամենևին չի վախենում հսկայական օձերից, որոնց տեսքից անգամ սարսռում են հասուն մարդիկ:
«Մենք ապշել էինք, երբ տեսանք, թե ինչպես է նա ընկերություն անում 10 կգ-անոց օձի` Պաբլոյի հետ: Նրանք անբաժանելի են: Մեզ միշտ հարցնում են, թե չենք վախենում մեր փոքրիկի համար, ինչին պատասխանում ենք` գենետիկայի դեմ անզոր ենք: Իմ ամուսինն ու որդիս ասես պատճեններ լինեն»,-պատմում է փոքրիկի մայրը:
Իսկ փորձագետներն այլ կերպ են մտածում. նրանց կարծիքով, ծնողները փոքրիկին մեծ փորձության են ենաթարկում, որը հղի է անսպասելի հետևանքներով: Իսկ հիացած հայրն ասում է. «Ես ամեն օր եմ ապշում, թե որքան արագ է որդիս լեզու գտնում կենդանիների հետ: Դա իսկական շնորհ է»:






Facebook
Tweet This
Email This Post
