Քվեբեկի անջատողականները հաղթել են ընտրություններում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 5, 2012 11:29

Կանադական Քվեբեկի ազգային ժողովի ընտրություններում հաղթանակ է տարել անջատողական կուսակցությունը:  Նախնական տվյալներով, անջատողականների կուսակցությանը սատարել է ընտրողների 33%-ը, մինչդեռ, լիբերալների կուսակցությունը, որն արդեն 9 տարի կառավարում է Քվեբեկը, ստացել է ձայների 31%-:

Ֆրանսալեզու Քվեբեկն իր տարածքով ամենամեծն է Կանադայում:   Նահանգի կարգավիճակը հաճախ վեճերի առիթ է դառնում: Անջատողականները պահանջում են Քվեբեկի անջատումը Կանադայից:  1980-ի  և 1995-ի հանրաքվեները, չնայած Քվեբեկին անկախություն չբերեցին,  սակայն  օրենքների ընդունման  գործում  որոշ ինքնուրույնություն բերեցին նահանգին:

Վերջերս Քվեբեկում բողոքի զանգվածային ցույցեր եղան: Ուսանողները, որոնց թիվը հասնում էր 200 հազարի, բողոքում էին ուսման բարձր վարձի դեմ:  Ակցիաներն ընթացել են ոստիկանության հետ բախումներով ու բազմաթիվ ձերբակալություններով: Քվեբեկի ուսանողերին սատարել են նաև կանադական մյուս մարզերը:

Դիտվել է 1083 անգամ:
Print Friendly

Leave a Reply