Ի՞նչ է պահանջում Տեր-Պետրոսյանը Եվրադատարանից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 5, 2012 11:04

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների առնչությամբ Մարդու իրավորների եվրոպական դատարան ներկայացված դիմումի մեջ` որպես փոխհատուցում գումարային պահանջ չկա: Այդ մասին «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին ասել է Եվրադատարանում ՀՀ առաջին նախագահի ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանը:

Ըստ փաստաբանի, ինքն առաջին նախագահին տեղեկացրել է, որ նման գործերով Եվրադատարանը սովորաբար բավարարում է բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցման պահանջները, սակայն, առաջին նախագահի միակ պահանջը եղել է այն, որպեսզի ճանաչվի Հայաստանի կողմից ստանձնած` Մարդու իրավունքների կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտման փաստը: «Կոնվենցիոն իրավունքների խախտման ճանաչումն աոաջին նախագահի համար արդարացի եւ բավարար փոխհատուցում է»,- ասել է փաստաբանը: Նշված դիմումը ԵԴ է ներկայացվել 2008-ի օգոստոսին: Այս տարվա մայիսին սկսվել է դիմումի քննարկումը: Բացառված չէ, որ մինչեւ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններն այս գործով վճիռը կհրապարակվի:

 

Yerkir.am

Դիտվել է 1113 անգամ:
Print Friendly

Leave a Reply