Ճապոնիան գնում է վիճահարույց Սենկակու կղզիները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 5, 2012 11:02

Սենկակու կղզիները կվաճառվեն Ճապոնիայի կառավարությանը 2 մլրդ 50 մլն իենով (մոտ 26 մլն ԱՄՆ դոլար): Սկզբում կղզիները ցանկանում էր գնել մայրաքաղաքային պրեֆեկտուրան: Սենկակուում 3 կղզի է` Ուոցուրին, Կիտակոն և Մինամիկոն, որոնք Չինաստանում անվանում են Դյաոյույդաո և համարում են իրենց տարածքը: Հենց այս կղզիներն էին մինչ օրս կռվախնձոր համարվում Ճապոնիայի ու Չինաստանի միջև:

Ճապոնիան ներկայումս  գտնվում է ճգնաժամային ֆինանսական դրության մեջ, սակայն Սենկակու կղզին գնելու համար գումարը վերցվել է պահուստային ֆոնդից:

Այսօր տեղի է ունենալու հանդիպում  կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների ու Տոկիոյի նահանգապետ Սինտարո Իսիհարոյի հետ, ով  իր մարզի համար  կղզիների գնման առաջին թեկնածուն է:

Կղզիները պատկանում են մասնավոր անձի: Սկզբում պայմանավորվածություն էր ձեռքբերվել Տոկիոյի պրեֆեկտուրային վաճառելու վերաբերյալ: Սակայն կղզիների տերը կտրուկ փոխեց իր որոշումը. նման զարգացման պատճառը  մինչ այժմ անհայտ է:  Հայտնի է, որ Ճապոնիայի կառավարությունը 50 մլն ավելի է վճարել (մոտ 640 հազար դոլար)   մայրաքաղաքային պրեֆեկտուրայի առաջարկածից:

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply