Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Ուզբեկստանի և Ռումինիայի ներկայացուցիչների հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 5, 2012 11:02

Ստամբուլում անցկացվող Շախմատի համաշխարհային  օլիմպիադայում այսօր կկայանան 8-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Ուզբեկստանի և Ռումինիայի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 11 միավորով 4-րդ տեղում է: Աղյուսակը գլխավորւմ է Ռուսաստանի հավաքականը `13 միավոր: Ապա հաջորդում են Ուկրաինայի և Չինաստանի ներկայացուցիչները, որոնք ունեն 12-ական միավոր:

Հերթական տուրում հետաքրքրություն են ներկայացնում նաև Ռուսաստան – Ուկրաինա, Չինաստան – Ադրբեջան մրցամարտերը:

Հայաստանի կանանց հավաքականը 10 թիմային միավորով բաժանում է 11-22-րդ տեղերը, լրացուցիչ ցուցանիշով` 15-րդն է: 1-3 տեղերը 12-ական միավորով բաժանում են Չինաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի թիմերը: Լրացուցիչ ցուցանիշով առաջինը Չինաստանի հավաքականն է, ապա հաջորդում են Լեհաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները:

Հերթական տուրում ուշադրության կենտրոնում կլինեն հատկապես Լեհաստան – Չինաստան, Ռուսաստան – Ուկրաինա մրցամարտերը:

 

Դիտվել է 1224 անգամ:
Print Friendly

Leave a Reply