Ստիպում են համագործակցել Նեմեցի բանկի հե՞տ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 5, 2012 10:58

Երեկ լուրեր տարածվեցին այն մաաին, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բուժհիմնարկներին ստիպում են խզել պայմանագրերը նախկինում սպասրկող բանկերի հետ և պայմանագիր կնքել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հյարապետյանին պատկանող Հայկական զարգացման բանկի հետ. գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

Ըստ նույն աղբյուրների` Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի աշխատակիցները բողոքում են բանկի ծառայություններից և փորձում փոխել այն, սակայն պարզվել է, որ դա անհնար է առանց քաղաքապետարանից եկող հրահանգի:

Այս տեղեկության հետքերով Lurer.com-ը զրուցել է նշված պոլիկլինիկայի տնօրենի հետ, ով ասել է. «Չէ, այդպիսի խնդիր չկա և չի էլ եղել: Մենք աշխատում ենք Հայկական զարգացման բանկի հետ, որովհետև նրանց պայմանները մեզ համար նպաստավոր են, մեզ ոչ ոք ոչ ստիպում է, ոչ էլ` պարտադրում»: Իսկ այն հարցին, թե ինչու են աշխատակիցները բողոքով հանդես եկել, տնօրենը պատասխանել է.«Նման բան չէր կարող լինել, և ես երևի շտապեմ հերքել դա: Բանկի հետ պայմանագիր կնքում ենք` ելնելով նրանց առաջարկած նպաստավոր պայմաններից»:

Yerkir.am

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply