Ճապոնիայում արգելվել է նորածին շների ու կատուների վաճառքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 5, 2012 10:41

Ճապոնիայում ուղղում են մտցրել կենդանիների նկատմամբ վարվեցողության օրենքում: Հիմա արգելվել է նորածին կատուների ու շների վաճառքը,   եթե նրանց ծնունդից հետո  56 օրը դեռևս չի լրացել:  Նման ուղղումը կենդանիներին չվնասելու նպատակ է հետապնդում: Այդ ժամանակամիջոցում փոքրիկ ձագուկները պետք է  մեծանան իրենց ծնողների, եղբայրների ու քույրերի հետ: Եթե նրանց ավելի շուտ են վերցնում, ապա շնիկները շատ են հաչում, իսկ կատուները վնասում են կահույքն ու հագուստը:

Դիտվել է 1177 անգամ:
Print Friendly

Leave a Reply