ԱՄՆ դեսպանատան մոտ մեքենան բախվել է ծառին, վարորդի վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 5, 2012 10:11
Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` Ամերիկայի դեսպանատան դիմաց, «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» և «1-03» ծառայությունները: Պարզվել է, որ «Գազել» մակնիշի 16 ՕՏ 155 պ/հ բեռնատարը բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդ՝ 1991 թ. ծնված Սմբատ Միքայելյանը մարմնական վնասվածքներով արգելափակվել է ավտոմեքենայում: Փրկարարները տուժածին դուրս են բերել ավտոմեքենայից, ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են «Էրեբունի» բկ: Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր: «Էրեբունի» բկ է դիմել նաև ավտոմեքենայի ուղևոր՝ 1986 թ. ծնված Տիգրան Միքայելյանը , ում առողջական վիճակը գնահատվել է բավարար:






Facebook
Tweet This
Email This Post
