Մարտին Շուլցը Սաֆարովի ներումը քաղաքականապես պայմանավորված է համարում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 5, 2012 10:01

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը մտահոգություն է հայտնել ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման և ներում շնորհելու առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Շուլցը, մասնավորապես, ասել է.«Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ կոնվենցիան չպետք է չարաշահվի քաղաքական նպատակներով: Ես մտահոգված եմ Ադրբեջանի նախագահի կողմից Սաֆարովին քաղաքական նպատակներով ներում շնորհելու փաստով: Միևնույն ժամանակ կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են բերել իրավիճակի առավել վատթարացմանը»:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Հունգարիայի մայրաքաղաքում սպաները մասնակցում էին անգլերենի դասընթացներին` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության` առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին:

Դիտվել է 1071 անգամ:
Print Friendly

Leave a Reply