Գերմանիայում փորձարկել են աշխարհի ամենաերկար ավտոբուսը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 5, 2012 9:37

Գերմանիայում փորձարկվել  է աշխարհի ամենաերկար ավտոբուսը, որի երկարությունը կազմում է 30 մ, բարձրությունը 3,4 մ է, իսկ լայնությունը` 2,55 մ:

Այսպիսի ավտոբուսը միաժամանակ կարող է տեղափոխել 256 ուղևորի,  ընդ որում, «եղբայրակիցներից»` լոնդոնյան 12 մետրանոց Bendу-ից տարբերվում է  պնդությամբ ու մանևրայնությամբ: Ի դեպ, անգլիական ծալքավոր ավտոբուսների մասնակցությամբ այնքան վթարներ  էին եղել, որ դրանք 2009-ին արգելվեցին:

Այս հսկայի մշակման  ժամանակ հաշվի են առնվել նաև էկոլոգիական հարցերը: Սրա ներքին այրման շարժիչը համատեղել են էլեկտրական շարժիչի հետ, որի շնորհիվ այն կարող է 8 կմ կտրել անցնել միայն լիցքավորված մարտկոցի շնորհիվ: Ընդ որում, նոր ավտոբուսը վարելու համար վարորդներին ամենևին անհրաժեշտ չէ վերապատրաստվել, քանի որ այն սովորական ավտոբուսներից ոչնչով չի տարբերվում:

Ենթադրվում է, որ սրանք ժամանակի ընթացքում կփոխարինեն թանկարժեք տրամվայներին: Նման ավտոբուս ձեռք բերելու պատվերի հայտ են ներկայացրել Պեկինը, Շանհայն ու Փհենյանը:

Դիտվել է 1356 անգամ:
Print Friendly

Leave a Reply