Ֆրանսիական ամսագիրը նախագահական զույգին լողազգեստով հրապարակելու համար տուգանվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 5, 2012 7:58

Փարիզի բարձր ատյանի  դատարանը երեքշաբթի տուգանել է VSD ամսագրին նախագահական զույգին լողազգեսներով առաջին էջին հրապարակելու համար: Խմբագրությունը պետք է վճարի 2 հազար եվրո նախագահի ընկերուհուն`Վալերի Տրիրվեյլերին:

«Մեզ պարտավորեցրել են վճարել  2 հազար եվրո  30 հազարի փոխարեն, որ պահանջել էր հայցվորը, – Ֆրանս Պրեսին հայտնել է VSD-ի խմբագիր Ֆիլիպ Լաբին:  — Սովորաբար մենք չենք մեկնաբանում նման դեպքերը, բայց հիմա մենք  մի փոքր զարմացած ենք, որ մեզ պատժել են սովորական լուսանկարներ տպագրելու համար »: Նրա խոսքերով լուսանկարները կատարվել են այս  տարվա ամռանը  Լազուրային ափերից ոչ հեռու` նախագահի ամառային ֆորտե Բրեգանսոն նստավայրում,  Օլանդի և Տրիրվեյլերի հանգստյան օրերին:  «Դրանք արձակուրդի սովորական լուսանկարներ են: Ճիշտ նմանատիպ, լողազգեստներով  լուսանկարել են Սարկոզի և Ժակ Շիրակ զույգերին ու միշտ հաշվի են առել, որ լուսանկարներում անհարմար տեսարաններ չլինեն », — նշել է Լաբին:

Իսկ Տրիրվեյլերիի շրջապատում պնդում են, որ «լուսանկարները գողացված են լուսանկարչի մոտից և չպետք է հրապարակվեին» : Տիկնոջ փաստաբան Ֆրեդերիկա Ժիֆֆարն  ասում է, որ դատարանը հաշվի է առել երկու անգամ օրենքը խախտելու փաստը. հաշվի չեն առնվել հեղինակային իրավունքը և ներխուժել են անձնական կյանք, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: «VSD-ի և Paris Match-ի տարբերությունը  (որը նույնպես տպել էր նախագահական զույգի լողազգեստով նկարներ)  նրանում է, որ մենք լուսանկարները տեղադրել ենք կազմի վրա, իսկ Paris Match –ը դրանք թաքցրել էր համարի խորքում», — ավելացրել է տուգանված ամսագրի խմբագիրը:

Դիտվել է 2122 անգամ:
Print Friendly

Leave a Reply