Սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 4, 2012 18:33

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին` արևելյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 5-7-ն աստիճանաբար կբարձրանա 3-4, արևելյան շրջաններում 6-8 աստիճանով, 8-9-ը կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում`

Սեպտեմբերի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 05-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 37.0 0C (2003թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 9.4 0C (1906թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 23.00C

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply