Պուտինը և Նաթանյահուն հավերժացնում են ֆաշիզմի դեմ պայքարի հիշատակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2010 0:10

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հանդիպումը: Երկու վարչապետներն էլ համաձայնվեցին, որ ֆաշիզմի դեմ պայքարի տարիներին հրեաների ու սովետական ժողովրդի ողբերգությունները մոռանալ չի կարելի: Պուտինը պատրաստակամություն է հայտնել` Մոսկվայում բացել Հոլոքոստի թանգարան, իսկ Նաթանյահուն` հուշարձան կանգնեցնել` սովետական ազատարար զինվորների հիշատակին:

Վարչապետները նշեցին, որ Ռուսաստանն ու Իսրայելը` երկուսն էլ լրջորեն են վերաբերվում ֆաշիզմի դեմ հաղթանակի գալիք տարեդարձին: Նրանք առաջարկեցին հավերժացնել 2-րդ աշխարհամարտում իրենց երկրների դերակատարության հիշատակը: «Ոչ ոք իրավունք չունի մոռանալ 2-րդ համաշխարհային պատերազմում հրեա ժողովրդի սոսկալի կորուստների մասին, ոչ ոք իրավունք չունի մոռանալու ֆաշիզմի դեմ հաղթանակում ձեր երկրի որոշիչ դերի մասին»,- ասել է Նաթանյահուն Պուտինին: Նա նաև ցավով նշել է, որ կան մարդիկ, որ մոռանում են այդ մասին:

Նաթանյահուն հաղորդել է հաղթանակի 65-ամյակը նշելու կապակացությամբ Իսրայելում հատուկ պետական հուշարձան ստեղծելու իր կառավարության մտադրության մասին, որը կհավերժացնի ֆաշիստական Գերմանիայի դեմ Ռուսաստանի և Կարմիր բանակի դերը:

Վլադիմիր Պուտինն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը չի մոռացել հրեա ժողովրդի տառապանքները: «Մենք գլխավոր րաբբիի հետ քննարկեցինք Մոսկվայում Հոլոքոստի թանգարան կառուցելու հնարավորությունը: Սա մասնավոր նախաձեռնություն է, և մենք կձգտենք պետական մակարդակով օգնել նախաձեռնողներին»,-ասել է Ռուսաստանի վարչապետը:

«Նացիզմի զոհերը չպետք է մոռացվեն: Հրեա և սովետական ժողովուրդներն ամենից շատն են տուժել,-նշել է Պուտինը.- նահատակների առաջ մեր պարտքը և ապագա սերունդների հանդեպ պարտականությունը դրա մասին հիշելը և ապագայում դա թույլ չտալն է»:

Ъ-Online

Դիտվել է 1582 անգամ:
Print Friendly

Leave a Reply