Բուրավետ կալիզիա կամ Ոսկե բեղ

ԲՈՒՅՍԵՐ, Շաբաթվա լուր | | September 4, 2012 17:27

ոսկե բեղԺողովրդին հայտնի ոսկյա բեղի բուսաբանական անվանումը բուրավետ կալիզիա է: Այն պատկանում է կոմմելինյան (Commelinaceae) ընտանիքին: Կալիզիան 12 տեսակ ունի և աճում է Կենտրոնական և Հարավային Ամերիկաներում ու Մեքսիկայում: Սակայն հայտնի է մեկ տեսակը ` բուրավետ կալիզիան (Callisia fragrans): Այս բույսը նորաձև է  ХIХ դարից`  անմիջապես հայտնաբերումից հետո: Այնուհետև կալիզիային մոռացան, իսկ հիմա սկսեցին բազմացնել ոչ որպես վայրի բույս, այլ որպես դեղաբույս (ի միջի այլոց ոչ միայն մեզ մոտ, այլև արևմուտքում):

Բնության մեջ  դա   լեռների լանջերով և հատումներով սողացող բույս է, արմատակալում է ժայռերի հանգույցների մեջ, հասնում է ավելի քան 2 մետրի: Ոսկե բեղ են անվանում երկար շյուղերի շնորհիվ, որոնք դուրս են գալիս տերևների արանքից, ինչպես գետնամորու բեղերը, և արմատակալում են: Այդ “բեղերի” երկարոթյունը հասնում է մինչև 1 մետրի, նրանք մերկ են , կարմրա-շագանակագույն, երկար միջնհանգույցներով և ծայրերին տերևների ոչ մեծ վարդակներով (սովորաբար համարվում է, որ բուժման համար գործածելի են այն շյուղերը, որոնք ունեն 9 միջնհանգույցից ոչ պակաս):

Խոշոր, մինչև 30սմ, համարյա գծով իրար փոխարինող և ցողունը գրկող տերևները զարգանում են միայն արմատակալումից հետո : Տերևը մասերի բաժանելիս ձգվում են կաուչուկի բարակ թելեր: Այս բույսի ցողունը չնայած երկար է, բայց չի կարող ուղղահայաց կանգնել, այդ պատճառով բնակարանում նրա համար հենարան է հարկավոր: Ծաղիկները, որոնք բնակարաններում հազվադեպ են լինում, դուրս են գալիս տերևների խոռոչից`  երկար ցողունի վրա փնջիկներով շարված: Ամեն մի ծաղիկ ունի երեք սպիտակ, վարդագույն կամ կապույտ թերթիկ: Չնայած ծաղիկները անշուք են, բայց նրանք գրավում են իրենց սուր և  հաճելի բույրով, որը նման է գեացինտի հոտին:
Մի քանի անգամ այս բույսի անունը փոխել են: Առաջին նկարագությունը եղել է 1840 թ.որպես Spironema fragrans, հետո նրան անվանափոխեցին Rectanthera fragrans: Ժամանակակից անվանումը կալիզեան է (հունական Καλός — գեղեցիկ, Λις — շուշան – «գեղեցիկ շուշան»), այդ անունը նա ստացել է միայն 1942 թ., ամերիկացի R. E. Woodson-ից: 1978 թ. Կիևում հրատարակվել է “Տնային բույսեր և դեկորատիվ թփեր” գիրքը, որտեղ թույլ էին տվել սխալ`անվանելով կալիզեային դիխորազանդրա: Dichorisandra thirsiflora — դիխորազանդրա վրցնածաղիկ, չնայած նա կալիզեայի մոտիկ ազգականն է, բայց բոլորովին ուրիշ բույս է և հազվադեպ է հանդիպում պատուհանների վրա:
Ոսկե բեղի, որպես դեղաբույսի տարածման գործում իր մեծ ներդրումն ունի Վլադիմիր Օգարկովը, որը համարյա 30տարի այն օգտագործել է իր պրակտիկայում մինչև առաջին հոդվածը գրելը, որը տպվեց 2000թ. “Առողջ ապրելակերպ” թերթում: Հետո հետևեցին այլ հեղինակների բազմաթիվ հոդվածներ, որի շնորհիվ ժաղովրդական բժշկության մեջ բույսը այժմ լայն կիրառում է ստացել:
Ոսկե բեղի կազմության և ազդեցության գիտական ուսումնասիրություններ են կատարվում Պետերբուրգում և Նովոսիբիրսկում ու միակ բանը, որ ապացուցված է, այն է, որ բույսը թունավոր չէ: Նա իրոք պարունակում է մի շարք ակտիվ կենսաբանական նյութեր: Առաջին հերթին արագ բուժում է քերծվածքները, ոչ մեծ այրվածքները և կտրվածքները: Ցավոտ տեղը քսում են թարմ հյութը կամ վերքի վրա դնում են ճզմված տերևը:
Ավելի բարդ դեպքերի համար բույսը նախապես հատուկ մշակում են`  ուժեղացնելով նրա ակտիվությունը: Դրա համար ցողունը և բեղերը կտրելուց անմիջապես հետո փաթաթում են պոլիէթիլենային տոպրակի մեջ և երկու շաբաթ դնում սառնարանի ներքևի մասում: 3-4 աստիճան զրոյից բարձր:

Պետք է ասել, որ կալիզեան հեռու է պանացեայից և նրա ազդեցությունը հիմնականում հիմնված է հիվանդի` բուժմանը հավատալու վրա, բայց մյուս կողմից իմունային համակարգի  և ներզատիչ գեղձերի մի փոքր խթանումը, որը տալիս է ոսկե բեղը, իրոք օգտակար են բորբոքային տիպի մի շարք հիվանդությունների դեպքում:
Կարելի  է օգտագործել և ցողունների թուրմը, դրանով  ախտահանելով  վերքերը, իսկ  օստեոխոնդրոզի , ռևմատիզմի և իշիազի ժամանակ նրանով շփել ցավոտ մասերը:

Արտաքին օգտագործման լուծույթ պատրաստելու համար հարկավոր է վերցնել 12 հանգույցներով երկարություն ունեցող ոսկե բեղ և 0,5 լիտր օղու մեջ 10 օր պահել մութ տեղում: Այս հեղուկը օգտագործում են թրջոցների  և շփումների դեպքում: Սակայն կալիզեայուվ բուժումը նույնպես ունի յուրահատկություններ և հակացուցումներ:

Չի կարելի սկսել կալիզեայով բուժումը առանց փորձված ֆիտոթերապևտի հետ խորհրդակցելու, քանի որ յուրաքանչյուր հիվանդության համար դեղի չափը և դեղը խմելու սխեման տարբեր է:

Մեծ դոզայով կամ չափից ավելի ժամանակաշրջանում դեղն ընդունելը կարող է վնասել ձայնային հանգույցները, փոխվել ձայնի տեմբրը, երբեմն նույնիսկ ձայնը: Իսկ վերականգնումը շատ դանդաղ է ընթանում:

Ոսկե բեղը հեշտ է աճեցնել բնակարանում: Այն  բազմանում է “բեղերի”մասերով, սովորական կտրոններով: Ամենաբարենպաստ ժամանակաշրջանը` մարտ, ապրիլ ամիսներն են, բայց անհրաժեշտության դեպքում կարելի է կլոր տարին բազմացնել: Կտրոնները կարելի է թողնել ջրում արմատակալեն, հետո հողի մեջ տեղադրել, երբեմն անմիջապես հողի մեջ արմատակալում են:
Երիտասարդ բուրավետ կալիզիան ամեն տարի տեղափոխում են, իսկ մեծերը երկու- երեք տարին մեկ`գարնանը կամ աշնանը:
Այս բույսը սիրում է լույս, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթներ, հատկապես տաք երեկոներին: Այդ ժամանակ նրանք գունաթափվում են, ճլորում և բեղեր չեն առաջանում: Սակայն ստվերոտ տեղ տեղափոխելուց հետո արագ վերականգնվում են:
Հիվանդություններն ու վնասատուները. կարմիր սարդոստայնային տիզը և տրիպսները:

Բույսի վարակի առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է ցողել սիստեմային ինսեկցիդով և 1-2 օր ծածկել պոլիէթիլային տոպրակով: Լավագույն պրոֆիլակտիկան ջրով ցողելն է , խոնավ օդի ամենօրյա ապահովումը:

Դիտվել է 7502 անգամ:
Print Friendly

Leave a Reply