Բրեդը Անջելինային պոլիգոն և զենքի պահեստ է նվիրել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 4, 2012 14:05

Այս տարվա ապրիլին բազմազավակ ծնողներ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին հայտարարեցին իրենց նշանադրության մասին: Թե երբ կամուսնանա աստղային զույգը, հայտնի չէ: Սակայն ԶԼՄ-ներով լուրեր են պտտվում  խնջույքի նախապատրաստման և նվերների մասին, որոնք կստանա հարսնացուն:  Մինչ այսօր խոսքը միայն ոսկերչական և այլ շատ թանկագին , սակայն  տիպիկ նվերների մասին էր խոսքը: Սակայն The Sun -ի նոր տեղեկատվությունը չի կարելի անտեսել:  Եթե հավատանք լրատվամիջոցին, Բրեդը Անջելինայի համար ձեռք է բերել զենքի պահեստ և պոլիգոն, որի մասին  դերասանուհին երազում էր:

Ինչպես պնդում են The Sun-ի աղբյուրները, պոլիգոնն ու  զենքի պահեստը , որոնք դերասանի վրա նստել են $400 հազ., նրա ապագա կնոջը հարկավոր են ստրեսից ազատվելու համար:

«Բրեդի համար դժվար էր  ընտրել համապատասխան հարսանեկան նվեր, հաշվի առնելով, որ Անջելինան իր նախորդ ամուսնու `Բիլի-Բոբ Տորնտոնի հետ արյան  սրվակների փոխանակություն էր  կատարել: Բայց դերասանուհու համար կրակելը իրական աֆրոդիզիակ է: Երբ նա և Բրեդը միասին այնտեղ էին, որտեղ շատ զենք կար` «Միստեր և միսիս Սմիթի» նկարահանման հրապարակում, գործն ավարտվեց սիրավեպով: Բացի այդ,  հիմա նա կարող է պոլիգոնում ազատվել  սթրեսից և Բրեդը ավելի քիչ կփակի ականջները  կրակոցներից տանը: Նրանց երեխաների համար նույնպես ավելի լավ կլինի»: 

Ինչպես հաղորդում են , պոլիգոնը վերազինված է մարդանման թիրախներով և գտնվում է Շատո-Միրավելում`Ֆրանսիայի հարավում գտնվող  Բրեդի և Ջոլիի կալվածքում: Այդ կալվածքում էլ ամենայն հավանականությամբ կկայանա նրանց հարսանիքը:

Դիտվել է 1530 անգամ:
Print Friendly

Leave a Reply