Գյումրիում 19-ամյա ուսանողի են դանակահարել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | September 4, 2012 13:42
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում երեկ` օգոստոսի 3-ին դանակահարվել է 19-ամյա Արամ Հարությունյանը: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության Գյումրու բաժնից: Արամ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց: Հայտնի է նաեւ դանակահարողի ինքնությունը: Վերջինս 20-ամյա Արտյոմ Կ-ն է: Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ:
NEWS.am-ի տեղեկություններով` տղաներից մեկը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանող է եւ վեճը տեղի է ունեցել աղջկա պատճառով: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դանակահարվողը` 19-ամյա Արամ Հարությունյանը իրենց ուսանողն է, սակայն չի կարող ասել վեճը աղջկա պատճառով է տեղի ունեցել, թե ոչ: Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի բժիշկ Արմեն Գաբրիելյանն էլ նշեց, որ Արամ Հարությունյանի առողջական վիճակը կայուն միջին է: «Վիրահատությունից հետո բավականին դրական տեղաշարժ կա»,- ավելացրեց Արմեն Գաբրիելյանը եւ նշեց, որ Արամի կյանքին վտանգ չի սպառնում:






Facebook
Tweet This
Email This Post
