Արմնյուզ”-ն ու “Ա1+”-ը թշնամիներ չեն, ավելին` գործընկերներ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 4, 2012 13:35


Երկարատև դադարից հետո մշտապես իր ընդդիմադիր կեցվածքով աչքի ընկնող “Ա1+”-ը հեռուստաընկերությունը, որը վերջին տարիներին հեռարձակվում էր ինտերնետային տարբերակով, կրկին հեռուստատեսային եթեր կստանա, սակայն “Արմնուզ” հեռուստաընկերությունում:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Ա1+”-ի նախագահ Մեսրոպ Մովսիսիյանը միանգամայն գոհունակությամբ արտահայտվեց իրենց և “Արմնուզ”-ի միջև ստեղծվող համագործակցության մասին` նշելով, որ “Ա1+”-ը “Արմնուզ”-ի եթերում իր ակցենտը դնելու է ավելի շատ մշակույթի վրա, քանի որ, ըստ նրա, մեր երկում մշակույթը մի փոքր անտեսված է. “Մենք պատրաստ ենք արդեն ամսի 10-ից ներկայացնել մեր ծրագիրը, որն իր բնույթով ինֆորմացիոն-անալիտիկ ծրագիր է լինելու` շաբաթը 5 օր, 20-ական րոպե տևողությամբ: Ծրագրում կներկայացվի մեր առօրյան, անցուդարձը, քաղաքական դաշտը, սակայն կուզեի ավելացնել, որ մենք ուզում ենք ակցենտը դնել մշակույթի վրա, քանի որ, ես գտնում եմ, որ մեր երկում մշակույթը մի փոքր անտեսված է”:

Խոսելով համագործակցութփյան մասին` “Ա1+”-ի նախագահն ասաց, որ այս համագործակցությունը միանգամայն շահավետ է իրենց համար, և իրենք սիրով ընդունել են “Արմնուզ”-ում եթեր ունենալու առաջարկը:

“Այս պայմաններում, երբ “Արմնուզ”-ը սկսում էր թափ հավաքել ինֆերմացիոն դաշտում,  “Ա1+”-ը չէր կարող կողք քաշվեր և սպասեր, որովհետեև, սկսած 1991 թվականից մենք լրատվական դաշտում ենք, և երևի թե վերջին տեղերից մեկը չենք զբաղեցրել”-ասաց Մերոպ Մովսիսյանն ու ավելացրեց, որ իրենք սիրով համաձայնեցին համագործակցել “Արմնուզ”-ի հետ, քանի որ այն պայմանները, որ առաջարկվել են իրենց, այն է` առանց միջամտության և որևէ խմբագրական աշխատանքի, ուստի այդ պատճառով,  “Ա1+”-ը սիրով ընդունեց այս նախաձեռնությունը` որպես բիզնես առաջարկ:

“Անկախ”-ի այն հարցին, թե որքանով են համապատասխանում “Ա1+”-ի ու “Արմնուզ”-ի վարած քաղաքականությունն ու գաղափարական հայացքները միմյանց, Մ. Մոսվսիսյանն ասաց. “Ճիշտն ասած` չեն համապատասխանում ոչ մի առումով, և դրա պատճառները կան, սակայն ես սա չեմ համարում թշնամություն, այլ համարում եմ, որ մենք պետք է եզրեր գտնենք և’ էս պոզիցիան ներկայացնելու, և’ էն պոզիցիան ներկայացնելու, և ես հենց էդ առումով էլ մտել եմ այս գործարքի մեջ, որը, երևի, պետք է որ ստացվի, որովհետև երկու կողմն էլ ճիշտ հասկանում են ինչ է նշանակում պոզիցիոն պայքար, իսկ դա չի պատերազմ չի նշանամում, և ես չէի ուզենա, որ դա վերածվեր իսկապես պատերազմի, չնայած` շատերին դուր կգար, որ լիներ պատերազմ, բայց դա հաստատ չի կայանա”:

Ինչ վերաբերում է մամուլի ազատությանը, ապա Մովսիսյանը առանձնապես տարբերություն չի դնում “Ա1+”-ը եթեր ուներ, թե ոչ:

Մոսրոպ Մոբսիսյանը նաև մտավախություն չունի այն հարցում, թե այս համագորխակցությամբ տպավորոթյուն կստեղծվի, իբր մեծ հեռուստաընկերությունը կուլ է տալիս փոքր հեռուստաընկերությանը. “Ես ինձ չեմ համարում փոքր և կուլ տալու համար էնքան էլ հարմար չեմ”:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1432 անգամ:
Print Friendly

Leave a Reply