«Ռոքն ընդդեմ միավ-ի» գալա համերգ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 4, 2012 16:16

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2004 թվա­կա­նից իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված «Կողմնո­րոշ­վե­լու ժամանակն է» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալա­րիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի կողմից: Ծրագրի շրջանակներում կազմակերպվում և անցկացվում են հանրային միջոցառումներ, որոնց նպատակն է նպաստել բնակ­չութ­յան, հատ­կապես երիտասարդության շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերա­բեր­­յալ  գիտելիքների մակարդակի բարձրացմանը:

Ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀԿԽԸ կազմակերպում է գալա համերգ «Ռոքն Ընդդեմ ՄԻԱՎ-ի» վերնագրով՝ “The Beautified Project” ռոք խմբի մասնակցությամբ: Համերգին ելույթ կունենան նաև հատուկ հյուրերը՝ Սոնա Ռուբենյանը, Արթուր Ալեքը, Նարինե Դովլաթյանը և Սուսաննա Պետրոսյանը: Համերգի ընթացքում կհաղորդվի ճշգրիտ տեղեկատվություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ: Սրահում կտեղադրվեն տեղեկատվական սեղաններ և մասնակիցներին կտրվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ տպագիր նյութեր:

Համերգը տեղի կունենա Հ. Պարոնյանի անվան թատրոնում /Վ.Սարգսյան 7/ :

Մուտքը՝ հրավիրատոմսերով:

Դիտվել է 1539 անգամ:
Print Friendly

Leave a Reply