Հայաստանի շախմատիստները և շախմատիստուհիները կմրցեն Չինաստանի և Իտալիայի ներկայացուցիչների հետ (կազմերը)

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 4, 2012 13:35

Ստամբուլում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կկայանան 7-րդ տուրի հանդիպումներրը: Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Չինաստանի և Իտալիայի ներկայացուցիչների հետ:

11 թիմային միավորով Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի տղամարդականց հավաքականները գլխավորում են աղյուսակը:  10 միավորով 4-8 տեղերն են բաժանում Չինաստանի, Ֆիլիպինների, Ուկրաինայի, Հունգարիայի, Իսպանիայի հավաքականները:

Հերթական տուրում հատկապես հետաքրքրություն են ներկայացնում Չինաստան – Հայաստան, Ադրբեջան – Ռուսաստան, Ֆիլիպիններ – Հունգարիա, Ուկրաինա – Իսպանիա մրցամարտերը:

Հայաստանի կանանց թիմը  8 թիմային միավորով 18-38-րդ տեղերը  բաժանողների խմբում է: Այն լրացուցիչ ցուցանիշներով 23-րդն է: Մրցաշարային աղյուսակը 11-ական միավորով գլխավորում են Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականները: 3-7 տեղերը 10-ական միավորով բաժանում են` Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ֆրանսիայի, Վիետնամի հավաքականները:

Հերթական տուրում ուծադրությունը մեծ է Ռուսաստան – Լեհաստան, Վրաստան – Չինաստան, Ուկրաինա – Ֆրանսիա, Սերբիա – Վիետնամ հադիպումների նկատմամբ:

Ահա թե ովքեր են  պաշտպանելու Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների պատիվը և նրանք ում հետ են մրցելու:

Չինաստան (2694) – Հայաստան (2724)

Վան Հաո (2726) – Լևոն Արոնյան (2816)

Վան Յու (2685) – Սերգեյ Մովսեսյան (2698)

Դին Լիրեն  (2695) – Վլադիմիր Հակոբյան (2687)

Բու Քսիանջի  (2670) – Գաբրիել Սարգսյան (2693)

Իտալիա (2248)  – Հայաստան (2404)

Ելենա Սեդինա (2338) – Էլինա Դանիելյան (2476)

Օլգա Զիմինա (2327) – Լիլիթ Մկրտչյան (2454)

Մարինա Բրունելո (2239) – Լիլիթ Գալոյան (2349)

Մարիագրացիա Դե Ռոսա (2087) – Մարիա Կուրսովա (2338)

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply