Սարգիսը ապօրինի լորենիներ է հատել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 4, 2012 12:16
Սեպտեմբերի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սարգիս Ա.-ին, որը ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ ս/թ օգոստոս ամսվա ընթացքում Գուգարքի անտառատնտեսության Խնձորուտի անտառպետության 4-րդ պահաբաժնից բենզասղոցով ապօրինի հատել է 3 կանգուն և 1 քամատապալ լորենի և 4,5 խմ փայտանյութից 3 խմ-ը իրացրել Վանաձոր քաղաքի բնակիչ ոմն Արտյոմի, իսկ մնացած 1,5 խմ փայտանյութն ի պահ է հանձնել անտառապետին:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արտյոմի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
