Երեք ավտոպատահար`հինգ վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 4, 2012 12:09

Սեպտեմբերի 3-ին, ժամը 05.30-ին, Ավանի Աճառյան փողոցում «Տոյոտա Կարոլա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Զիլ-130»-ի:
«Տոյոտա Կարոլա»-ի վարորդը, 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 4-ին, ժամը 00.30-ին, Նար-Դոսի փողոցի թիվ 121 տան դիմաց «Պեժո Պարտնյոր» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 08.30-ին, Մասիս-Արգավանդ ճանապարհի 11-րդ կմ-ին` Հովտաշատ գյուղի հատվածում, «Մերսեդես Բենց 320 S» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106»-ին:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 755 անգամ:
Print Friendly

Leave a Reply