Վրաերթեր Երևանում ,Չարենցավանում և Գայ-Ակնաշեն ճանապարհին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 4, 2012 12:00

Սեպտեմբերի 3-ին, ժամը 19.55-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցավան քաղաքի Երիտասարդական փողոցում վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 17.00-ին, «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայի և Վ. Համբարձումյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 28-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գայ-Ակնաշեն ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply