Եվրոպան ու ԱՄՆ-ը` հրդեհի ճիրաններում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 4, 2012 10:58
Բոսնիայում ու Հերցեգովինայում հրդեհները չեն մարում, տագնապալի է վիճակը Սերբիայում: Կրակը բարբարոսաբար ոչնչացնում է ազգային Տարա պարկը, այնտեղ արդեն 5 հազար հա անտառ է այրվել: Հրդեհը շիջելուն օգնում են ռուսական ուղղաթիռները: Հրդեհի դեմ պայքարի են դուրս բերվել սերբիական բանակային ստորաբաժանումները:
Պորտուգալիայում հրդեհն ազգային աղետի է վերածվել: Լիսաբոնը ԵՄ-ից հրդեհը մարող համակարգով զինված ինքնաթիռներ է խնդրում: Բարդ իրավիճակն էլ ավելի են բարդացնում ուժեղ քամին, շոգն ու երաշտը: Վերջին տվյալներով, հրդեհից մեկ զոհ կա:
Կալիֆոռնիայում հրդեհը ոչնչացնում է Los Padres ազգային պարկը: Այստեղ գլխավոր խնդիրն այն է, որ հրդեհի բռնկման օջախը լեռներում է, գրեթե անմատչելի տեղանքում:






Facebook
Tweet This
Email This Post
