Բանավեճ. ցենզուրայի դեմ և կողմ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 16, 2010 18:04

Եթերային հեռարձակման չափորոշիչների սահմանման պատճառն այն է, որ  իշխանությունները ցանկանում են բավարարել եթերից որոշ մտավորականների դժգոհությունը: Այս կարծիքը հայտնեց «Հայացք» ակումբում բանավեճի ժամանակ «Անկախ» թերթի խմբագիր Վահան Իշխանյանը։

«Մյուս պատճառն այն է, որ Հանրային հեռուստաընկերությունն ունենալով մեծ բյուջե, ռեյտինգով հետ է ընկել ավելի պակաս բյուջե, բայց ավելի մեծ լսարան ապահովող հեռուստաընկերություններից, և այս քայլի նպատակն է թուլացնել մյուս հեռուստատեսությունները»,-ասաց նա:

Բանավեճի մյուս բանախոս ռեժիսոր Արմեն Մազմանյանը առարկեց, որ Հանարայինը ռեյտինգի բարձրացաման խնդիր չունի. «Հ1-ի գործերը վատ չեն, ռեկլամն էլ կա, կինոներն էլ»:

«Ես դեմ եմ բացարձակ ազատականացմանը: Դեմ եմ, որպեսզի հեռուտաեթերով քարոզվի ագրեսիա, այլասերվածություն, ապազգայնություն, եթե հեռուստաեթերի ցուցադրած ինֆորմացիայի արդյունքում ամորալ սերունդ է մեծանում,- ասաց Մազմանյանը,-Հեռուստատեսությունը սերունդ է դաստիարակում»:

Իշխանյանն ասաց, որ հեռուսատեսության դերը սերունդների գիտակցության ձևավորման հարցում մինիմալ ազդեցություն ունի: «Հասարակությունն ունի իր զարգացման ընթացքը, ու միշտ էլ երիտասարդության մի խումբ ընտրում է մի մասնագիտություն, որն այդ շրջանի համար ակտուալ է,- ասում է Իշխանյանը,- Սովետական շրջանում հեռուստատեսություններով երբեք գողական աշխարհի մասին ֆլիմեր չէին ցուցադրվում, հակառակը հեռուստատեսությունը մի  բան էր ներկայացնում, իսկ իրականությունը այլ բան էր։ Բայց հենց սովետում են առաջացել գողականները, գողական օրենքները և զակոննի գողերի համակարգը։ ԱՄՆ-ում էլ մաֆիայի մասին լավագույն ֆիլմերը նկարահանվեցին այն ժամանակ, երբ մաֆիան հոգեվարքի մեջ էր, բայց մաֆիան չվերականգնվեց: Իսկ  երբ մաֆիան բարգավաճում էր 30-40-ական թվերին, նման կինոներ չկային Բա՞ ոնց առաջացավ էդ մաֆիան»:

Մազմանյանն ասում է, որ ԱՄՆ-ի ազատական մասսմեդիան ու շոուն իրենց ձևով ու բովանդակությամբ միտված են շեղել հեռուստադիտողին իրենց խնդիրներից ու մարդկանց գիտակցության մեջ սերմանում են, որ ամեն ինչ հրաշալի է:

«Ես ազգային- պահպանողական- լիբերալ արժեքների կողմնակից եմ,- ասաց Մազմանյանը,- ու կարծում եմ, որ ազատականությունը պետք է մատուցվի դիլիմ-դիլիմ»:

Դիտվել է 2104 անգամ:
Print Friendly

Leave a Reply