Կոլումբիայում անհայտ անձինք հաշվեհարդար են տեսել «կոկաինի թագուհու» հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 4, 2012 10:47

Կոլումբիայում սպանել են 69-ամյա թմրամատակարար Գրիզելդա Բլանկոյին, որը հայտնի է «կոկաինի թագուհի» մականվամբ: Կնոջը սպանել են մսի խանութից դուրս գալուց:
Կինն իր արատավոր գործունեությունը սկսել է 1970-ականներին` Կոլումբիայից ԱՄՆ թմրանյութ տեղափոխելով: Նա առաջիններից էր, որ թմրանյութերը մեծ խմբաքանակներով էր տեղափոխում, այդ նպատակի համար մաքսանենգ երթուղիներ մշակելով, որոնք, ի դեպ, գործել են տասնյակ տարիներ:  1985-ին ամերիկյան դատարանը նրան դատապարտեց երկարատև ազատազրկման: 2004-ին նա ազատ արձակվեց ու Կոլումբիա տեղափոխվեց: Դրանից հետո Գրիզելդան կապը խզեց հանցագործ աշխարհի հետ:
Կոկաինի արտադրությամբ Կոլումբիան առաջին տեղն է գրավում աշխարհում: ՄԱԿ-ի տվյաներով, միայն 2010-ին երկրում արտադրվել է առնվազն 350 տ թմրանյութ:

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply