Հանդում կորած Բերդի բնակչին դեռ չեն գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 4, 2012 10:25

Սեպտեմբերի 3-ին,  ժամը 15.25-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի Բերդ քաղաքի բնակիչ՝ 1941 թ. ծնված Ասքանազ Մելիքյանը սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան նախիրն ուղեկցել է «Դուռնալու» կոչվող հանդամաս և չի վերադարձել:

Դեպքի վայր են մեկնել 6 հրշեջ-փրկարար: Որոնողական աշխատանք­նե­րին մասնակցել են նաև հարազատները, տեղի բնակիչները և 2 ոստիկան:

Մթության և մառախուղի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Առաջիկայում ԱԻՆ-ից դեպքի վերաբերյալ  լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն:

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply