Ֆրանսիան ևս անհանգստացած է ադրբեջանական իշխանությունների միջազգային նորմերին հակասող որոշումից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 4, 2012 10:18

Ֆրանսիան անհանգստություն է հայտնել օգոստոսի 31-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին ներման արժանացնելու փաստի առնչությամբ, ով 2004 թվականին Բուդապեշտում կացնով դաժանաբար սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին նշված է Ֆրանսիայի արտգործնախարության տարածած հայտարարության մեջ: «Ֆրանսիան, ինչպես եւ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները, կարծում է, որ այս որոշումը կարող է լրջորեն վնասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային ջանքերին եւ կողմերի միջեւ վաստահության մթնոլորտի ստեղծմանը»,- նշված է հայտարարության մեջ:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: Մինչդեռ օգոստոսի 31-ին ոճրագործն էքստրադիցիայի ենթարկվեց եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց: Այս իրադարձությունների հետևանքով Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply