Բուլղարիան հրաժարվել է եվրագոտի մտնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 4, 2012 8:25

Սոֆիայում որոշել են եվրագոտի մտնելը հետաձգել` միասնական եվրոպական տարադրամի նկատմամբ անվստահության պատճառով:

«Ներկայում ես ոչ մի առավելություն եվրագոտի մտնելու մեջ չեմ տեսնում: Մեր քաղաքացիներն արդարացիորեն ցանկանում են իմանալ, թե ում պետք է սնանկացումից փրկեն, երբ մենք էլ միավորվենք: Դա շատ ռիսկային է մեզ համար»,-ասել է Բուլղարիայի ֆինանսների նախարար Սիմյոն Դյանկովը:

Երկրի վարչապետ Բոյկո Բորիսովն իր մտահոգությունն է արտահայտել եվրոպացի քաղաքական գործիչների միջև աճող վեճերի կապակցությամբ, որոնք չեն կարողանում ճգնաժամից դուրս գալու համար ընդհանուր հայտարարի գալ: «Ես վստահ եմ, որ մենք անպայման կտեսնենք Եվրոպայի պառակտումը, քանի որ որոշ երկրների կառավարությունները  պատրաստ չեն բարդ որոշումներ կայացնել:  Դա նման է նրան, երբ երեխան չի կամենում ատամնաբույժի մոտ գնալ` ատամները բուժելու, եթե անգամ վիրահատություն է անհրաժեշտ: Դա վճռական նշանակություն ունի եվրագոտու ու ԵՄ-ի համար»,-նշել է նա:

Ավելի վաղ եվրագոտի մտնելը հետաձգել էին մերձբալթյան երկները: Լիտվայի վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը նախորդ շաբաթ հայտարարել է, որ իր երկիրը  կանցնի եվրոպական միացյալ տարադրամի այն ժամանակ, երբ «Եվրոպան պատրաստ կլինի»: Նույն նկատառումներով էլ Լատվիան է հայտարարել, որ եվրագոտի կմտնի 2013-ին: Ներկայում եվրագոտում ԵՄ-ի 27 պետություններից ընդամենը 17 անդամ է:

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply