Մարգարեթ Թետչերի զգեստներն աճուրդով վաճառվել են 115 հազար դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 4, 2012 8:01

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի մի քանի հագուստներ աճուրդով վաճառվել են ավելի քան 115 հազար դոլարով:

Գրեթե 40 հազար դոլար հաջողվեց ստանալ բաց փիրուզագույն գործնական կոստյումի համար, որով Թետչերը 1975-ն պահպանողականների առաջնորդ է ընտրվել: Դա ներկայացված 6 կոստյումներից մեկն էր:

Վաճառվել է նաև մոխրագույն վերարկուն, որն, ըստ աճուրդի մասնագետների, կոկտեյլային համալիրից էր:

86-ամյա բարոնուհի Թետչերը հայտնի է իր ճաշակով,   նրա հագուստները խստիվ համապատասխանում էին իր կարգավիճակին:

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply