Սիլվիո Բեռլուսկոնին իր քարոզարշավը սկսելու է շրջագայությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 4, 2012 7:27

Դոն Սիլվիոն գարնանային ընտրությունների նախօրեին քարոզի նպատակով մեկշաբաթյա շրջագայության է պատրաստվում Ադրիատիկի  երկայնքնով:

MSC Divina լայները պետք է վերածվի մեդիա մագնատի քաղաքական կարիերայի վերականգնման վայրի: Շրջագայությունը սկսվելու է սեպտմբերի 15-ին. մեկ շաբաթում Բեռլուսկոնին ոչ միայն Իտալիայում կլինի, այլև մտադիր է այցելել Խորվաթիա, Հունաստան և Թուրքիա:

Իտալիայում Բեռլուսկոնիի այս քայլը դիտում են  որպես վարչապետի պաշտոնում թեկնածությունն առաջադրելու փորձ: Ընտրությունները տեղի են ունենալու 2013-ին. այն ժամանակ, երբ գործող վարչապետ Մարիո Մոնտին   պլանավորում է պաշտոնաթող լինել:

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply