«Երկաթյա տիկնոջ» կոստյումը աճուրդով վաճառվեց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 4, 2012 7:51

Լոնդոնում աճուրդով վաճառվեց Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի գործնական կոստյումը: Chrisie’s աճուրդի տանը հաջողվեց այն վաճառել  40 հազար դոլարով:

Ծովի ալիքների գույնի կոստյունը առանց չափազանցության կարելի է անվանել պատմական. «Երկաթյա տիկինը» դրանով էր ընտրվել կառավարության ղեկավար  1979 թվին: Աճուրդի ընթացքում լոտի գինը աճեց  20 անգամ` նախնական գինը երկու հազար դոլար էր: Թե ով է գնել հագուստը, աճուրդի տունը գաղտնի է պահում:

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply