Հունգարացի մտավորականները դատապարտում են
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | September 4, 2012 7:21
Հունգարիայի կողմից մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու և տվյալ երկրի նախագահ Ալիևի կողմից ներում շնորհելու վերաբերյալ լուրը առաջ է բերել հունգարացի մի շարք մտավորականների արդարացի զայրույթն ու վրդովմունքը: Սեպտեմբերի 2-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ստացել է մի շարք նամակներ, որոնցում քննադատելով Հունգարիայի իշխանությունների այդ քայլը, մտավորականներն իրենց զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին:Վիշեգրաֆթ միջազգային հիմնադրամի աշխատակիցներից մեկի նամակում մասնավորապես նշվում է. Ես զարմացած էի, երբ վերջին լուրերով լսեցի մարդասպանին ազատ արձակելու և մեծարելու լուրը: Մեծ հիասթափություն ապրեցի ոչ միայն ես, այլ նաև հուգարացիների մեծ մասը: Մենք չգիտենք, թե ինչ է կանգնած այս որոշման թիքունքում. միամտություն, դիլետանտիզմ, թե տնտեսական կամ ֆինանսական շահ: Դուք և ողջ հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ դա Հունգարիայի ժողովրդի որոշումը չէ: Հունգարացիները ցավում են հայ ժողովրդի հետ, արտահայտում են իրենց զորակցությունը հայ ժողովրդին և քննադատում կառավարությանը:






Facebook
Tweet This
Email This Post
