Վախճանվել է «Կանաչ մղոն» ֆիլմի դերասան Մայքլ Դունկանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 4, 2012 7:11

Ամերիկացի դերասան Մայքլ Դունկանը, որը հանդիսատեսին ծանոթ է «Կանաչ մղոն», «Արմագեդոն», «Կապիկների մոլորակը», «Մեղքերի քաղաքը» ֆիլմերից, մահացել է Լոս Անջելեսում: Նա 54 տարեկան էր: Դունկանը մահացել է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին սրտի նոպայով: Հուլիսի կեսերին նա միոկարդի ինֆարկտ էր ունեցել, որից այդպես էլ չապաքինվեց:

Դունկանը «Կանաչ մղոն» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար «Օսկարի» է ներկայացվել 1999-ին: Նա մահից մի քանի տարի առաջ բուսակեր էր դարձել ու 2012-ին նկարահանվել է PETA կազմակերպության հոլովակում, որը պայքարում է կենդանիների իրավունքների համար:

Դիտվել է 1191 անգամ:
Print Friendly

Leave a Reply