Ամերիկայում քաղաքապետ է ընտրվել մահացած կինը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 4, 2012 6:56

Ամերիկյան Ալաբամա նահանգի Ջեքսոն Գեյփս ոչ մեծ քաղաքն անցած շաբաթ քաղաքապետ է ընտրել: Ջենիս Կենհեմը վերընտրվել է երկրորդ ժամկետում: Ընտրողները նրան են տվել իրենց ձայները, չնայած կինը մահացել է ընտրություններից 2 շաբաթ առաջ: Հանգուցյալը 2 անգամ ավելի շատ ձայն է հավաքել, քան իր մրցակից Մայքլ Կրաուչը: Ընտրողների համար գաղտնիք չէր, որ քաղաքապետի թեկնածուներից մեկը մահացել է: Ոմանք իրենց ձայները հանգուցյալին են տվել `բողոք արտահայտելով մյուս թեկնածուին, որի նախընտրական քարոզարշավը քաղաքացիների վրա բացասական տպավորություն է թողել: Ոմանք էլ հանգուցյալին ձայն տալով յուրօրինակ հարգանքի տուրք են մատուցել վերջինիս, որը քաղաքի զարգացման համար քիչ բան չի արել:
Ի դեպ, Ալաբամայի օրենքի համաձայն, եթե քաղաքապետի թեկնածուն ընտրությունների ժամանակ մահանում է, միևնույն է, նրա անունը ցուցակում է մնում` ընտրությունների ընթացքում թեկնածուների սպանությունը կանխելու նպատակով:

Դիտվել է 1224 անգամ:
Print Friendly

Leave a Reply