Հայաստան-Ռուսաստան` 2:2

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 3, 2012 21:05

Ստամբուլում շարունակվող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրի Ռուսաստանի ներկայացուցիչների հետ մրցամարտում անցանկալի իրավիճակում հայտնված Հայաստանի տղամարդկանց հավաքականը կարողացավ խուսափել պարտվելուց:

Մարզասերներին տեղեկացրել էինք, որ Արոնյանը զիջել է Վլադիմիր  Կրամնիկին, իսկ Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել Սերգեյ Կարյակինի հետ:

Եվ ահա, մեր մյուս երկու շախմատիստները հնարավորն արեցին, որպեսզի փրկեն դրությունը:

Փայլուն հանդես եկավ Սերգեյ Մովսիսյանը: Միջնախաղից հետո նա փոքր առավելություն ուներ Ալեքսանդր Գրիշչուկի հետ պարտիայում: Աստիճանաբար մեծացնելով ճնշումը, հայ գրոսմայստերը 51-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել սևերով խաղացող մրցակցին: Միայն դրանից հետո նույնպես սպիտակներով խաղացող Գաբրիել Սարգսյանը խաղաղ դաշն կնքեց Դմիտրի Յակովենկոյի հետ: Մրցակիցները կատարեցին 68 քայլ: Ի դեպ, մեր շախմատիստը նավակային վերջնախաղում մեկ զինվոր ավելի ուներ, սակայն նա հաղթելու համար ավելորդ համարձակության դիմել չցանկացավ: Ի դեպ, այսօր Գաբրիելի ծննդյան օրն է:

Այսպիսով, շախմատային հսկաներ համարվող Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների մրցամարտն ավարտվեց 2:2 հաշվով:

Դիտվել է 1387 անգամ:
Print Friendly

Leave a Reply