Հունգարիայում ուժեղացնում են Ադրբեջանի դեսպանատան պահպանությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 3, 2012 18:03


Հունգարիայի իշխանությունները որոշել են ուժեղացնել Բուդապեշտում Ադրբեջանի դեսպանատան պահպանությունը: Այս մասին հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը : Աղբյուրի համաձայն` նրանք անհանգստանում են հայ համայնքի դեմարշներից:

Հիշեցնենք, որ 2004-ի փետրվարի 19-ին՝ առավոտյան ժամը 5:30-ին, քնած ժամանակ դաժանաբար կացնահարվեց 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը: Հանցագործը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովն էր: Նույն օրը ոճրագործը մահափորձ էր կատարել նաև Հայաստանի զինված ուժերի մեկ այլ սպայի նկատմամբ, որը կանխվել էր:

Նրանք երկուսն էլ մեկնել էին Հունգարիա սովորելու՝ մասնավորապես մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին:

Մի քանի օր առաջ Հունգարիայի իշխանությունները ցմահ դատապարտված հանցագործին արտահանձնեցին Ադրբեջանին, ինչից հետո այդ երկրի ղեկավարը Սաֆարովին նախ ներում շնորհեց, ապա` մայորի կոչում, ապա բնակարան նվիրեց:
Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կասեցնում է Հունգարիայի հետ հարաբերությունները:

Երևանում բողոքի ակցիա անցկացվեց Հայաստանում Հունգարիայի հյուպատոսության դիմաց:

Աղբյուր` Panorama.am

Դիտվել է 745 անգամ:
Print Friendly

Leave a Reply