ՌԴ ԱԳՆ. Իրավիճակին գնահատական պետք է տան ԵԱՀԿ ՄԽ համանախագահները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 3, 2012 17:46

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն այսօր Սաֆարովի գործով պաշտոնական հայտարարություն
է արել, ըստ որի` Ռուսաստանը դատապարտել է Ադրբեջանի և Հունգարիայի գործողությունները` փաստելով, որ դրանք հակասում են միջազգային ջանքերին ու խոչընդոտում են տարածաշրջանում լարվածության թոթափմանը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանում խորը մտահոգությամբ ընդունեցին տեղեկություններն այն մասին, որ Բաքուն ներում է շնորհել ադրբեջանցի զինծառայող Ռ. Սաֆարովին, ով 2004 թվականին առանձնակի դաժանությամբ հայ սպային սպանելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել, նաև այն մասին, որ դրան նախորդած ժամանակահատվածում հունգարական իշխանությունները որոշել են նրան արտահանձնել Ադրբեջանին:
Գտնում ենք, որ ադրբեջանական, ինչպես նաև հունգարական, իշխանությունների այդ գործողությունները հակասում են միջազգային մակարդակով, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով համաձանեցված և տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ջանքերին:
Նաև ակնկալում ենք, որ ստեղծված իրավիճակին ամենակարճ ժամկետներում համապատասխան գնահատական կտան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»:

Դիտվել է 1311 անգամ:
Print Friendly

Leave a Reply