Մեր տան ամենավտանգավոր իրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 3, 2012 17:33

Վերջին հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ այս իրի մակերեսին, որն օգտագործվում է գրեթե անընդհատ, ավելի շատ վնասակար մանրէներ կան  քան զուգարանակոնքի ծալքում:

Շատերը գուցե  ապշեն,  իմանալով, որ խոսքը մեզանից անբաժանելի բջջային հեռախոսի մասին է: Գիտնականների հաշվարկներով, միջին վիճակագրական բջջայինի վրա 10 անգամ ավելի շատ մանրէներ են բնակվում , որոնք կարող են սրտխառնուք,  կամ էլ ստամոքսի խնդիրներ առաջացնել, քան զուգարանակոնքում:

Արիզոնայի համալսարանի մասնագետների խոսքով, նման քանակի պատճառ կարող է հանդիսանալ այն փաստը, որ մեր հեռախոսներից կարող են մեզանից բացի օգտվել ուրիշները ու բացի այդ, մենք մեր հեռախոսի մակերեսն ավելի քիչ ենք մաքրում, քան զուգարանակոնքը:

Դիտվել է 1269 անգամ:
Print Friendly

Leave a Reply