Մոռացեք ատամի սովորական մածուկի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 3, 2012 17:02

Իռլանդիայի գիտնականները վստահեցնում են, որ բնությունն ինքը ստեղծել է այնպիսի եզակի միջոց, որը կարող է ատամներն ավելի լավ ու արդյունավետ  պաշտպանել, քան ավանդական մածուկները կամ էլ բերանի խոռոչի ողողման լուծույթները:

Նման միջոց է կոկոսի յուղը, որը կարող է սպանել հսկայական քանակությամբ մանրէներ, այդ թվում` «Streptococcus mutans», որն ատամները քայքայող թթու է մշակում:

Հաշվի առնելով կոկոսի յուղի արդյունավետությունը, ու բացասական բնույթի հետևանքների բացակայությունը, կարելի է ենթադրոլ, որ շուտով վաճառքում կհայտնվեն  այդ օգտակար նյութի բաղադրությամբ ատամի մածուկներ ու բերանի խնամքի  լուծույթներ:

Դիտվել է 1299 անգամ:
Print Friendly

Leave a Reply