Գրականագետը առաջարկում է հրաժարվել Հունգարիա մեկնելուց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 3, 2012 17:07

«Ինքնախաբեություն կլիներ, եթե ասեի, որ սա անհաջողություն կամ պարտություն չէ, սակայն պարտությունները և անհաջողությունները ինչ-որ տեղ համախմբում են հասարակությանը և երբեմն դրանց օգուտը ավելի մեծ է լինում, քան որոշ հաղթանակներինը: Սա այն դեպքն է, որը կարող է մեզ միայն օգուտ տալ՝ մեր ազգային ներքին կյանքում»,- այօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Վարդան Դևրիկյանը:
Որպես պետական հակազդեցություն՝ գրականագետն առաջարկեց, որպեսզի ինտերպոլով հետախուզում հայտարարվի և, որ Սաֆարովը չկարողանա Ադրբեջանից դուրս գալ, իսկ ուրիշ պետություն գնալու դեպքում՝ այդ պետությունը համարվի իր հանցակիցը: Ըստ նրա շատ մեծ արդյունք կտա նաև այն, որ աշխարհի որևէ երկրում հայ զբոսաշրջիկը հրաժարվի Հունգարիա գնալուց, իսկ որևէ հայ գործարար ասի, որ ինքը դադարեցնում է իր բիզնես ծրագիրը Հունգարիայի հետ կամ Հայաստանի որևէ գիտական հաստատություն կասեցնի իր համագործակցությունը Հունգարիայի համապատասխան հաստատությունների հետ:
«Փաստինֆո»

Դիտվել է 711 անգամ:
Print Friendly

Leave a Reply