Մաշտոց-1650

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 3, 2012 16:40

Թվում է՝ ամեն ինչ է ասված Մեսրոպ Մաշտոցի մասին, սակայն արվեստագետների համար նրա կերպարը շարունակում է մնալ ներշնչանքի անսպառ աղբյուր:

Հենց այդ ներշնչանքով ծնված աշխատանքներին ծանոթանալու համար էլ սեպտեմբերի 4-ին՝ 17.00-ին, Աբրահամյան արվեստի կենտրոնում կկայանա “Մաշտոց-1650” խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Այն նվիրված է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին:

Արվեստների խաչմերուկում կհանդիպեն գեղանկարիչ Աշոտ Ավագյանը “Մաշտոցն ու իր աշակերտները” աշխատանքներով՝ ներկայացնելով երեք պանո. 1 եռանկար եւ 2 առանձին աշխատանքներ: Նշենք, որ “Մաշտոցն ու իր աշակերտները” եռանկարը Մատենդարանի նոր մասնաշենքի դահլիճում գտնվող համանուն գործի ավելի փոքր տարբերակն է:
Բացմանն իր ներկայությունը կբերի նաեւ երգահան Վահան Արծրունին “Մաշտոց. Սրբազան Մարգարիտներ” շարականների շարքի մեկնաբանությամբ (երգչուհի Հասմիկ Բաղդասարյանի կատարմամբ), Հակոբ Հովհաննիսյանի լուսանկարչական տեսաֆիլմի ուղեկցությամբ:

Բոլորին հրավիրում ենք արվեստով նշելու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան տարեդարձը: Մուտքն ազատ է:

http://www.facebook.com/pages/Abrahamian-Art-Centre/127562957337054
www.abrahamianart.com
Աբրահամյան Արվեստի Կենտրոնը եւ ցուցասրահը հիմնադրվել է 2011 թվականին: Գտնվում է Հանրապետության Հրապարակէն 14 կիլոմետր հեռու՝ Աշտարակի խճուղու Վանահովիտ թաղամասում: Նախաձեռնությունը կանադահայ Զաբել Բերբերյան եւ Նիկոլ Աբրահամյան ամուսիներինն է:

Դիտվել է 863 անգամ:
Print Friendly

Leave a Reply