Հյուսիսային Իռլանդիայում կրոնական հողի վրա բախման հետևանքով տուժել է 26 ոստիկան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 3, 2012 16:46

Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում բախում է տեղի ունեցել կաթոլիկների ու բողոքականների միջև, ինչի հետևանքով տուժել է ոստիկանության 20 սպա: Հրահրողները լոյալիստ-բողոքականներն են, որոնք փորձել են Republican Flute Band կաթոլիկ խմբի  շքերթի  վրա հարձակվել: Ոստիկանները, որոնք փորձել  են կասեցնել հարձակումը, հայտնվել են քարերի ու այրող նյութերով լցոնված շշերի տարափի տակ: Նրանք ստիպված ջրցաններ են կիրառել ամբոխի դեմ: Բախման հետևանքով 3 ոստիկան հիվանդանոց է տեղափոխվել:

1998-ին հաշտության պայմանագիր էր կնքվել, որը զգալիորեն կրճատել էր կրոնական հողի վրա տեղի ունեցող բախումները: Սակայն հիմա  կրկին ակտիվացում է նկատվում: Բրիտանամետ բողոքականները ցույցեր են կազմակերպում, իսկ կաթոլիկները, որոնք Իռլանդիային միավորվելու կողմ են, դա իբրև սադրանք են ընդունում:

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply