ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ա.Կ. Լուկաշևիչի հայտարարությունը Հունգարիայից ադրբեջանցի զինծառայողին արտահանձնելու առթիվ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 3, 2012 17:24

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող Ռուսաստանում խոր մտահոգությամբ ընդունվեցին 2004թ.-ին առանձնակի դաժանությամբ հայ սպային սպանած և հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի զինծառայող Ռ. Սաֆարովին Բաքվի կողմից ներելու և այդ ներմանը նախորդած հունգարական իշխանությունների կողմից նրան ադրբեջանին արտահանձնելու մասին հաղորդումները:

Գտնում ենք, որ ադրբեջանական և դրան հավասար նաև` հունգարական իշխանությունների գործողություններն ընթանում են միջազգային մակարդակում համաձայնեցված, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի և տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերին հակառակ:

Սպասում ենք, որ ստեղծված կացությանը համապատասխան գնահատականներ կտրվեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից նույնպես:

«Փաստինֆո»

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply