Սաֆարովին ներում շնորհելը հակասում է միջազգային իրավունքի նորմերին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 3, 2012 15:14

Ադրբեջանի որոշումը 2004թ. հայ սպայի մարդասպանին ներում շնորհելու վերաբերյալ հակասում է միջազգային իրավունքի նորմերին, իսկ նրա հերոսացումը կնպաստի տարածաշրջանում առանց այն էլ մեծ լարվածության աճին, ասվում է երկուշաբթի օրը տարածված ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության մեջ:

«Ադրբեջանի իշխանությունները որոշումը Հունգարիայի Հանրապետությունից արտահանձնված հայ սպայի մարդասպանին ներում շնորհելու վերաբերյալ հակասում է միջազգային իրավունքի նորմերին, կասկածի տակ է դնում հանցավորության հակազդեցության միջպետական համակարգի գործունակությունը», -նշվում է փաստաթղթում, գրում է  «ՌԻԱ Նովոստին»:

Դրանում նաեւ ասվում է, որ «այդ քայլը, որն ակնհայտորեն արվել է քաղաքական որոշակի նպատակներով, ոչնչով չի կարելի արդարացնել»:

«Հանցագործի հերոսացումը միայն  կնպաստի տարածաշրջանում առանց այն էլ մեծ լարվածության աճին: Համոզված եմ, որ միջազգային հանրությունը չի հապաղի կատարվածին անկողմնակալ գնահատական տալ», – ընդգծել է Բորդյուժան:

Դիտվել է 1454 անգամ:
Print Friendly

Leave a Reply