Մեր կառավարությունը պայմանագիրը կնքելիս “չի քրտնել”, “ձեռքերը չի քշտել”, չի հետաքրքրվել…. Հրանտ Բագրատյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 3, 2012 15:06

“Ստորագրելով ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնգիրը` պետք էր անդրադառնալ այն հարցին, թե ինչպիսի բացառություններ կան: Օրինակ` Հայաստանը ազատ առևտուր է անում բոլորի հետ, բացի մի կետից` ծխախոտի ներմուծում: Բայց, պարզվում է, որ այդպիսի բացառություններ, օրինակ` Ուկրաինան և Ռուսաստանը ունեն հարյուրներով: Այսինքն ևս 3-4 տարի պայմանագիրը չի կրելու որևէ արդյունք”,- խոսելով Հայաստանի կնքած ազատ առտրի գոտու վերաբերյալ պայմանագրի մասին` այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանը կարծում է, որ պայմանագիրը չպետք է կնքվի այն տեսքով, ինչով որ հիմա կա: Ըստ նրա` փաստաթղթում չի պարզաբանվել միասնական սակագնային բազան, այլ ընդամենը նկարագրվում է դրա ձևավորման մեթոդը. “Ավելին, պահանջվում է առնվազն 2-3 տարի, որպեսզի երկրների միջև բոլոր սահմանափակումները հանվեն”:

Նրա համար հարցական թե ուր են գնալու այդ փողերը. “Անհասկանալի է նաև այն, թե փողերն ուր են գնալու, եթե մաքսային միությունը բոլոր տեղերում կունենա իևնույն գլխարկներով աշխատողներ և այդ փողերը կեղտոտացված կմուտքագրվեն, ասենք, Մոսկվա, հետո կգան մեր հանրապետյուն: Հենց դա է նաև անցյալ տարվա բելառուսական “Զայչիկի” ճգնաժամը”,-ասաց Բագրատյանը` նկատելով, որ այս հարցում մեր կառավարությունը չի քրտնել, ձեռքերը չի քշտել, չի հետաքրքրվել, որ այս մասնագիտական հարցերում խնդիրներ չառաջանան հանկարծ:

“Ես ուզում եմ հասկանալ` պայմանագիրը ստորագրելով մենք անմիջապես բացու՞մ ենք սահմանները, թե կորցնում ենք մեր արտահանման կամ ներմուծման հնարավորությունները,-տարակուսեց ՀՀ նախկին վարչապետը:

Բագրատյանն իր խոսքում նաև նշեց, որ ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնգրում նա հիմքեր է տեսնում հետագայում Միասնական մաքսային միություն ստեղծելու համար:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 794 անգամ:
Print Friendly

Leave a Reply